TotalFootball.am


12.02.20 16:28

Եվ դու, Կարի՛մ. թոփ ակումբների լավագույն ասիստենտները


Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որին երկրպագուների մի մասը դեռ կասկածանքով է վերաբերվում, դարձավ «Ռեալի» պատմության լավագույն ասիստենտը։

 

«Ռեալ»․ Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա) - 132 գոլային փոխանցում

«Օսասունայի» դեմ խաղում Բենզեմային չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, բայց նա օգնեց գոլ խփել Լուկաս Վասկեսին։ Ֆրանսիացի հարձակվողը, որը հանդես է գալիս մադրիդյան թիմում 2009 թվականից, կատարեց իր 132-րդ գոլային փոխանցումը «սերուցքայինների» կազմում և դարձավ «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ասիստենտը։ Կարիմից պահանջվեց 10,5 տարի և 496 հանդիպում, որպեսզի պատմություն կերտի։ Բենզեման շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, որը «արքայական» ակումբի կազմում կատարել էր 131 գոլային փոխանցում։

«Բարսելոնա»․ Լիոնել Մեսսի (Արգենտինա) - 259 գոլային փոխանցում

21-րդ դարում «Բարսայի» կազմում հանդես եկած և հանդես եկող ֆուտբոլիստներից միայն 5-ին է հաջողվել հատել 100 գոլային փոխանցումի սահմանը։ Այդ հնգյակում եմ Դանի Ալվեշը (100), Լուիս Սուարեսը (107), Անդրես Ինյեստան (140), Չավին (184) և Մեսսին, որը դուրս է եկել նոր մակարդակ և կատարել 259 գոլային փոխանցում։ Սա նույնքան ֆանտաստիկ է, որքան նրա խփած 622 գոլերը «կապտանռնագույնների կազմում։

 

         ՄՅՈՒ․ Ռայան Գիգզ (Ուելս) - 246 գոլային փոխանցում

Ուելսցի հրաշագործը հանդես է եկել ՄՅՈՒ-ի կազմում 24 մրցաշրջան։ Նրան չբավականացրեց ընդամենը 37 հանդիպումը, որպեսզի «կարմիր սատանաների» կազմում անցկացներ 1000 հանդիպում։

Ցանկում հայտնվել են նաև․

«Ատլետիկո»․ Կոկե (Իսպանիա) - 100 գոլային փոխանցում

«Լիվերպուլ»․ Ստիվեն Ջերարդ (Անգլիա) - 115 գոլային փոխանցում

«Մանչեսթեր Սիթի»․ Դավիդ Սիլվա (Իսպանիա) - 137 գոլային փոխանցում

«Չելիս»․ Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա) - 150 գոլային փոխանցում





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0