TotalFootball.am


12.02.20 19:27

Սեբալյոսը պատմել է, թե ինչու «Լիվերպուլի» փոխարեն տեղափոխվեց «Արսենալ»


«Արսենալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը պատմել է, թե ինչու ընտրեց լոնդոնյան ակումբը, այլ ոչ թե «Լիվերպուլը»։

«Հպարտ էի, որ ինձնով հետաքրքրվում է այնպիսի ակումբ, ինչպիսին «Լիվերպուլն» է, բայց ընտրեցի «Արսենալը» Ունաի Էմերիի վերաբերմունքի համար։ Լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հիմնական պատճառը Ունաին էր։

Նա եկել էր մեր տուն որպեսզի ասի, որ իմ ֆուտբոլի երկրպագուն է։ Ունաին ասել էր ինձ, որ ես կարևոր ֆուտբոլիստ կլինեմ իր թիմում։

Կլոպը հրաշալի մարզիչ է, բայց պետք է նայել յուրաքանչյուր թիմի փիլիսոփայությանը»,- Սեբալյոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0