TotalFootball.am


12.02.20 22:36

Սարրի. «Եթե չցանկանայի ճնշման հանդիպել, ապա կաշխատեի փոստարկղում»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին չի անհանգստանում իր հանդեպ եղած ճնշման համար:

Վերջին շրջանում թուրինցիների բացասական ելույթներից հետո Սարրիին սկսել են քննադատել իտալական լրատվամիջոցները:

«Եթե ես չցանկանայի ճնշման հանդիպել, ապա կաշխատեի փոստարկղում: Մեր աշխատանքն է այսպես: Նախկինի պես կենտրոնացված ենք մեր նպատակների կատարման վրա, որոնք մեր առջև դրել էինք մրցաշրջանի սկզբում: Իհարկե, հաճախ շատ բան չի ընթանում այնպես, ինչպես ծրագրում ենք:

«Ֆիորենտինայի» հետ խաղից հետո պետք է հանդիպեի «Յուվենտուսի» նախագահին, սակայն հանդիպումը հետաձգվել էր: Այդ ամենից հետո մենք ընթրել ենք ու զրուցել, ինչպես ծրագրել էինք»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0