TotalFootball.am


13.02.20 00:42

Բալաք. ««Բավարիան» «Չելսիի» հետ խաղում ֆավորիտ է»


«Բավարիայի» և «Չեսիի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը խոսել է Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Չելսի» դիմակայության մասին:

««Բավարիան» ֆավորիտ է մի շարք պատճառներով: Փորձը նրանց կողմն է: Տրանսֆերային արգելքը «Չելսիին» ստիպել է վստահել երիտասարդներին: Նրանք նոր մարզիչ ունենք, որը փորձ չունի: Դա մեծ առավելություն է մյունխենցիների համար:

«Չելսին» այժմ երիտասարդ թիմ ունի, որը մեծ պոտենցիալ ունի: Հիմնականում այնտեղ խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ: Այդ ամենով նրանք նման են Դորտմունդի «Բորուսիային»»,- Բալաքի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0