Իտալացի հանրահայտ նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է «Բարսելոնայի» ներկայիս խաղաոճը:
«Ինձ ավելի շատ դուր էր գալիս նախկին «Բարսելոնան»: Այժմ նրանք շատ են գնդակ պահում առանց մրցակցի կիսադաշտ տեղափոխելու ու սպասում, թե երբ Մեսսին հրաշագործություն կանի:
Ինձ դուր է գալիս այնպիսի մարզիչներ, որոնք խելացի են: Մարզիչներ, որոնք գիտեն ինչպես կառավարեն իրենց խաղացողներին ու իրենց տակտիկական մտահաղացումները հարմարեցնեն լավագույն ֆուտբոլիստներին»,- Կապելոյի խոսքը մեջբերում է AS-ը: