TotalFootball.am


14.02.20 10:39

Ռայոլա․ «Պոգբան դեմ չէր լինի վերադառնալ «Յուվե»»


Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին։

«Իտալիայում Պոլը իրեն զգում է ինչպես տանը։ Նա դեմ չէր լինի վերադառնալ «Յուվե», բայց մենք այդ հարցը կքննարկենք ԵՎՐՈ-2020-ից հետո։

Պոգբան ցանկանում է բարձր մակարդակում հանդես գալ, բայց չի կարող ծանր վիճակում թողնել «կարմիր սատանաներին» և փախչել այնտեղից»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերյան թիմը պատրաստ է վաճառել ֆրանսիացուն 148 միլիոն ֆունտ սթերլինգով։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0