TotalFootball.am


14.02.20 10:51

Բուֆֆոն․ ««Յուվենտուս» վերադառնալու պատճառներից մեկը Ռոնալդուն է»


«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ռոնալդուն հիանալի է խաղում։ Անկեղծ ասած՝ «Յուվենտուս» վերադառնալու պատճառներից մեկը Կրիշտիանուն է։

Ցանկանում էի  նրա հետ մարզվել և խաղալ նույն թիմում։ Այդ տեսանկյունից ցանկացած օրն ինձ համար ինչ-որ առումով նոր է»,- 42-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Միլան»-«Յուվենտուս» առաջին խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։ Հանդիպման վերջին րոպեներին թուրինյան թիմին պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0