TotalFootball.am


14.02.20 11:53

Սարրի․ ««Յուվեն» վերջին երեք շաբաթների ընթացքում աճ չի գրանցել»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Միլանի» դեմ կայացած խաղի մասին։

«Մենք փոխանցումներ կատարելիս և պաշտպանությունից դուրս գալիս ավելի լավ տեսք ունեինք։ Գործընթացը շարունակվում է, շարունակում ենք աշխատել։ Բաց ենք թողնում գոլեր, որոնցից հնարավոր է խուսափել։ Այդպես եղավ նաև այս խաղում։

Խաղի որոշ հատվածներում շատ դանդաղ էինք գործում և ազատ տարածություն էինք թողնում Իբրահիմովիչի համար։ Պաշտպանությունում բավականաչափ ագրեսիվ չէինք գործում։

Վերջին երեք շաբաթների ընթացքում մենք աճ չենք գրանցում, բայց դա ինձ չի անհանգստանում։ Սա անցումային շրջան է»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0