TotalFootball.am


14.02.20 12:39

Վալվերդե․ «Ես ավելի շուտ կտեղափոխվեմ Ավստրալիա, քան ԱՊԼ»


«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իր ապագայի մասին։

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ կասեմ Անգլիայի առաջնության մասին։ Ես պատասխանում եմ, որ ավելի շուտ կտեղափոխվեմ Ավստրալիա, քան ԱՊԼ։

Ֆուտբոլային կարիերան հավերժ չէ, և երբեմն պետք է օգտվես այլ վայրում ապրելու հնարավորությունից։ Ես ծափահարեցի Ինյեստային, երբ նա ասաց, որ տեղափոխվում է Ճապոնիա։ 

Տեսնենք, թե ինչով կզբաղվեմ ես հետագայում։ Ապագայի հետ կապված դեռ հստակ ծրագրեր չունեմ։ Հնարավոր է՝ գնամ որևէ տեղ Իսպանիայից դուրս»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0