TotalFootball.am


18.02.20 15:31

Ֆուտբոլային թեժ երեկոները վերադառնում են. մեկնարկում է ՉԼ-ի փլեյ-օֆֆը


Երկարատև դադարից հետո Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարը կրկին վերադառնում է:

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆը մեկնարկում է այսօր: Փետրվարի 18-ին կկայանա երկու հանդիպում: Գործող չեմպիոնը՝ «Լիվերպուլը», կմրցի «Ատլետիկոյի» հետ, իսկ ՊՍԺ-ն հյուրընկալվելու է Դորտմունդի «Բորուսիային»:

«Ատլետիկո»-«Լիվերպուլ» 

Շատերի կարծիքով Յուրգեն Կլոպի թիմն այս մրցաշրջանում ամենազորեղն է: Անգլիայի Պրեմիեր լիգայում լիվերպուլյան ակումբն ընթանում է առանց պարտության ու ՉԼ-ում էլ հաղթող դառնալու հիմնական ֆավորիտներից է: 

«Կարմիրներն» այս տարի անթերի են խաղում ու դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է մրցակիցները կանգնեցնեն Կլոպի ֆուտբոլիստներին: Գուցե մադրիդյան ակումբը  դիտի Կարլո Անչելոտիի «Նապոլիի» երկու հանդիպումները «Լիվերպուլի» հետ, որտեղ իտալական ակումբը մեկ հաղթանակ տարավ, իսկ Անգլիայում ոչ-ոքի խաղաց:

Սիմեոնեի թիմն, իր հերթին, այս մրցաշրջանում հակասական ֆուտբոլ է խաղում: Վերջին 7 խաղում «Ատլետիկոն» միայն մեկ հաղթանակ է տարել: Իհարկե, Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր թիմ լրիվ այլ տրամադրվածությամբ է դաշտ դուրս գալիս, սակայն ինչպես կկերպարանափոխվի «Ատլետիկոն» ու կպայքարի գործող չեմպիոնի դեմ՝ ցույց կտա միայն հանդիպման ընթացքը:

Բնականաբար, խաղի ըթնացքին կազդի Ժոաու Ֆելիշի բացակայությունը: Պորտուգալացու հետ «Ատլետիկոն» ավելի ուժեղ տեսք կարող էր ունենալ:

Սիմեոնեն պետք է հերթական անգամ ապացուցի, որ կարող է միասանական ու ամուր թիմ դուրս բերել դաշտ, որը մինչև վերջին վայրկյանը տհաճություններ է պարգևելու մրցակցին:

Հավանական մեկնարկային կազմեր

«Ատլետիկո» - Օբլակ, Լոդի, Սավիչ, Ֆելիպե, Արիաս, Կորեա, Լյորենտե, Վիտոլո, Թոմաս, Կոկե, Մորատա

«Լիվերպուլ» - Ալիսոն, Գոմես, Ռոբերտսոն, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Մանե, Հենդերսոն, Վեյնալդում, Սալահ, Ֆիրմինո, 

«Բորուսիա»-ՊՍԺ 

Իր հետաքրքրությամբ «Ատլետիկո»-«Լիվերպուլ» հանդիպմանը չի զիջում օրվա երկրորդ դիմակայությունը: Թոմախ Տուխելը վերադառնում է Գերմանիա՝ իր նախկին թիմի դեմ մրցելու:

ՊՍԺ-ի երկրպագուները երկար տարիներ լուրջ հաջողության են սպասում Չեմպիոնների լիգայում:

Ունենալով մի շարք աստղային ֆուտբոլիստներ՝ փարիզյան թիմն այդպես էլ չի կարողանում նվաճել ՉԼ-ի գավաթը: Այս տարի էլ 1/8 եզրափակչում նրանց բաժին է հասել անչափ բարդ մրցակից:

Ներքին առաջնությունում ՊՍԺ-ի գործերը լավ են ընթանում. նրանք նույնիսկ կարողանում են իրենց թույլ տալ ոչ-ոքի խաղալ «Ամիենի» հետ, որը նախավերջինն է Լիգա 1-ում:

ՊՍԺ-ն ամեն տարի ունենում է բոլոր նախադրյալները մինչև եզրափակիչ հասնելու, սակայն ամեն տարի կամ պարտվում են ապագա չեմպիոնին, կամ անհասկանալի խաղ են ցուցադրում ու առաջ թողնում ՄՅՈւ-ին, կամ էլ անհավանական կերպով բաց են թողնում 4 գոլի առավելությունը:

Դորտմունդի «Բորուսիան» էլ այս մրցաշրջանում խաղում է այնպես, ինչպես սովոր ենք տեսնել: Ֆավրի ֆուտբոլիստները բաց, հարձակվողական խաղ են ցուցադրում ու կարող են ինչպես հաղթել գոլառատ խաղերում, այնպես էլ՝ պարտվել:

Չի կարելի անտեսել Էրլինգ Հալանդի ներկայությունը: Նորվեգացի հրաշամանուկը ՉԼ-ի այս մրցաշրջանում անհավանական խաղ է ցուցադրում և այսօր ՊՍԺ-ի պաշտպանների համար շատ լուրջ քննություն է լինելու:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բորուսիա» - Բյուրկի, Հումելս, Զագադու, Պիշչեկ, Հակիմի, Գերեյրու, Ազար, Ջան, Վիտսել, Սանչո, Հոլանդ

ՊՍԺ - Նավաս, Մենյե, Բերնատ, Սիլվա, Մարկինյոս, Դի Մարիա, Գուեյե, Վերատի, Նեյմար, Իկարդի, Մբապե





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0