TotalFootball.am


18.02.20 18:56

Բարտոմեուն կհանդիպի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ


Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մտադիր է հանդիպում ունենալ թիմի ֆուտբոլիստների հետ:

Վերջերս տեղեկություն էր հայնվել, որ «Բարսելոնան» վճարում է I3 Ventures կազմակերպությանը Բարտոմեուին սատարելու ու թիմի մի քանի ֆուտբոլիստների՝ մասնավորապես Լիոնել Մեսսիին և Ժերար Պիկեին սոցիալական ցանցերում քննադատելու համար:

Mundo Deportivo-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Բարտոմեուն մտադրություն չի ունեցել քննադատել ու վիրավորել ակումբի ֆուտբոլիստներին, որոնց համարում է թիմի առաջատար: Այս պատճառով նախագահն ցանկանում է անձամբ հանդիպել ու բացատրել իրավիճակը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0