TotalFootball.am


18.02.20 21:39

Կասիլիասը հայտնել է «Պորտուի» նախագահին, որ պատրասվում է ավարտել ֆուտբոլիստի կարիերան


Պորտուի նախագահ Ժորժե Նունու Պինտու դա Կոշտան պատմել է, որ դարպասապահ Իկեր Կասիլիասը իրեն հայտնել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկերը կառաջադրի իր թեկնածությունը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։

«Իր թեկնածությունը դնելու հայտարարությունից առաջ Կասիլիասը եկավ, ճաշեց ինձ հետ և հայտնեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշման մասին։ Ես անչափ ուրախ էի, երբ լսեցի նրա ծրագրերը։ Նա հուզեց ինձ։

Իկերը հրաշալի կարիերա է ունեցել։ Նա հանդես է եկել ընդամենը երկու ակումբում։ Գիտենք, որ երկու ակումբն էլ հավերժ կմնան նրա սրտում։ Կկարոտեմ նրան»,- Կոշտայի խոսքերն է փոխանցում O Jogo-ն։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0