TotalFootball.am


18.02.20 21:51

Ֆիգուն՝ Մբապեի մասին․ «Նա հրաշալի համալրում կլինի «Ռեալի» համար»


«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվողի Կիլիան Մբապեի մասին։

«Տարիքը ոչինչ չի նշանակում, երբ դու որոշակի որակներ ունես։ Կարևոր է, որ նա շարունակում է ֆուտբոլի հանդեպ կիրք տածել։ Նա շարունակում է աճել և ցանկանում է ավելի լավը դառնալ յուրաքանչյուր օր։

Հենց դրա շնորհիվ նա կկարողանա հասնել իր ուզածին։ Մբապեն աշխարհում լավագույններից մեկն է և նաև ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է։ 

Նա խաղում է ֆինանսական խնդիրներ չունեցող թիմում։ Չգիտեմ՝ հնարավոր կլինի արդյոք կազմակերպել նրա տեղափոխությունը, բայց նա հրաշալի համալրում կլինի «Ռեալի» համար»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0