TotalFootball.am


19.02.20 19:55

Խինես Մելենդեսը՝ «Ատլետիկո»-«Լիվերպուլ» խաղի լավագույն ֆուտբոլիստի մասին


ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներառված է այն ժյուրիի ցանկում, որը որոշում է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերի լավագույն ֆուտբոլիստներին: 

Փետրվարի 19-ին կայացած «Ատլետիկո»-«Լիվերպուլ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մադրիդցիները պաշտպան Էրնան Լոդին, որին էլ շնորհվել է մրցանակը: 

ՀՖՖ տեխնիկական տնօրեն, UEFA-ի տեխնիկական տեսուչ Խինես Մելենդեսը հետևյալ կերպ է մեկնաբանել Լոդիի խաղը: 

«Նա պարզապես փայլուն խաղ ցուցադրեց՝ լիովին չեզոքացնելով Մոհամեդ Սալահին: Կարելի է ասել, որ «Լիվերպուլը» Լոդիի եզրով ոչինչ չկարողացավ անել: Նա հատկապես լավ խաղ առաջին կեսում»,- Մելենդեսի խոսքն է մեջբերել UEFA-ի պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0