TotalFootball.am


19.02.20 21:00

[ԱՂԲՅՈՒՐ] «Միլանը» նախնական համաձայնության է եկել նոր մարզչի հետ


«ՌԲ Լեյպցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռագնիկը կարող է գլխավորել «Միլանը»: 

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով L'Equipe-ին, Ռագնիկը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Միլանի» հետ հաջորդ մրցաշրջանում թիմը գլխավորելու վերաբերյալ: 

Բացի այդ, հաղորդվում է՝ եթե ակումբի ղեկավարությունը փոխի իր որոշումը, ապա Ռագնիկի հետ նախնական պայմանագիրը չեղարկելու արդյունքում մասնագետը փոխհատուցում կստանա: 

Այնուամենայնիվ, միլանյան ակումբի ղեկավարությունը հերքել է այս լուրը: 

Այժմ «Միլանը» գլխավորում է Ստեֆանո Պիոլին, որի գլխավորությամբ թիմը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 24 խաղից հետո ունենալով 35 միավոր: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0