TotalFootball.am


19.02.20 21:24

Լեման. «Մեր «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»»


«Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը համեմատել է ներկայիս «Լիվերպուլը» 2003-04 թթ. «Արսենալի» հետ: 

««Լիվերպուլի» պատմությունը յուրահատուկ է: Նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի դառնան չեմպիոն առանց պարտվելու: 

Դա ֆանտաստիկ թիմ է, որը ունի լավ կազմակերպվածություն ու մի փոքր էլ բախտ: Երբեմն մեր բախտը նույնպես բերում էր և ես հավատում եմ, որ պետք է շատ աշխատել որպեսզի վաստակել այդ բախտի գործոնը: 

Կարծում եմ՝ հիմա Պրեմիեր լիգան այնքան ուժեղ չէ, ինչպես այն ժամանակ: Մրցակիցները «Լիվերպուլի» դեմ խաղերում դաշտ են դուրս գալիս արդեն պարտված: Նրանք դեռ 1 ոչ-ոքի են խաղացել: Մենք 12-ն ունեինք, սակայն դրանց մեծ մասը գրանցվեցին այն ժամանակ, երբ մենք արդեն չեմպիոն էինք: 

Կարծում եմ՝ մեր «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»: Իհարկե, դժվար կլիներ, բայց մենք կհաղթեինք»,- Լեմանի խոսքն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0