TotalFootball.am


19.02.20 22:13

Սուլշերը խոսել է Ռեշֆորդի ապաքինման ժամկետների մասին


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապաքինման ժամկետների մասին: 

«Իրավիճակը դեռ հստակեցված չէ: Ժամանակ է անհրաժեշտ: Ես բժիշկ չեմ, բայց հույս ունեի, որ նա ավելի արագ կապաքինվեր, քան նախատեսված էր: Դեռ երկու ամիս նա հաստատ բաց կթողնի: 

Նա հետազոտություն է անցել, որը կարծես ցույց է տվել, որ վնասվածքն ավելի լուրջ է, քան մենք մտածում էինք: Նրան ժամանակ է հարկավոր: Կարևոր է, որ չշտապեցնենք նրան: Կարծում եմ՝ նա կխաղա այս մրցաշրջանում: Հույս ունեմ, որ մենք որքան հնարավոր է երկար կգնանք Եվրոպա լիգայում: Եթե Ռեշֆորդը չհասցնի վերականգնվել, ապա բաց կթողնի ԵՎՐՈ 2020-ը»,- Սուլշերի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0