TotalFootball.am


21.02.20 11:36

Վիլիանը «Չելսիի» հետ պայմանագիրն ավարտելուց հետո ցանկանում է մնալ Լոնդոնում


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը չի ցանկանում լքել Լոնդոնը:

«Ես արդեն 6 տարի հանդես եմ գալիս այստեղ ու կարող եմ ասել, որ երջանիկ եմ: Եթե հարցնեք կնոջս՝ արդյոք ցանկանում է լքել Լոնդոնը, նա բացասական պատասխան կտա: Իմ երեխաները նույնպես նույնը կպատասխանեն: Իհարկե, Բրազիլիան մեր տունն է ու միշտ հաճելի է վերադառնալ հայրենիք:

Անկեղծ ասած, ես վերջերս եմ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու  հայտ լրացրել: Այն բավականին դժվար հարցեր էր պարունակում պատմությունից, որոնք նույնիսկ չգիտեին իմ բրիտանացի ընկերները: Բարեբախտաբար, երրորդ փորձից կարողացա ստանալ քաղաքացիություն: Այժմ ես Բրիտանիայի քաղաքացիություն ունեմ, այդ պատճառով ցանկանում եմ մնալ Լոնդոնում: Այստեղ է իմ ընտանիքը, իմ եկեղեցին ու ցանկանում եմ, որ երեխաներս լինեն Լոնդոնում»,- Վիլիանի խոսքը մեջբերու Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0