TotalFootball.am


21.02.20 21:08

2018 թվականի աշխարհի չեմպիոնը կարող է տեղափոխվել «Սոչի»


34-ամյա պաշտպան Ադիլ Ռամին, որը 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, կարող է կարիերան շարունակել «Սոչիում»: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: 

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են սկսել: 

Այսօր պաշտոնապես հայտարարվել էր, որ Ռամին հեռացել է թուրքական «Ֆեներբահչեից»: Այս պահին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի: ԱԱ 2018-ում Ռամին ոչ մի խաղի չի մասնակցել, սակայն բոլոր հանդիպումներում եղել է թիմի հայտացուցակում: 

Ռամին իր կարիերայի ընթացքում խաղացել է «Լիլլում», «Վալենսիայում», «Մարսելում», «Սևիլյայում» և «Միլանում»: 

Հիշեցնենք, որ «Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էրիկ Վարդանյանն ու Ալեքսանդր Կարապետյանը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0