TotalFootball.am


25.02.20 18:01

Զիդանը խոսել է Ազարի վնասվածքի մասին


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի վնասվածքի մասին:

«Նա վրդովված է: Բոլորս տխուր ենք նրա վնասվածքի պատճառով, նա ցանկանում էր վերադառնալ ու ապացուցել, թե ինչի է ընդունակ, սակայն կրկին վնասվածք ստացավ:

Էդենը սիրում է ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ չի կարող դա անել: Կարող եմ ասել այն, ինչ տեսնում եմ նրա աչքերում. նա վրդովված է: Հիմա ծանր ժամանակաշրջան է ու այդպես կլինի ևս մի քանի օր: Դուք կարող եք պատկերացնել, թե նա ինչպես է իրեն զգում:

Չգիտեմ, նա վիրահատության կենթարկվի, թե ոչ: Միայն կարող եմ ասել, որ նա տխուր է: Ծանր վնասվածքից հետո ևս մեկ վնասվածք ստանալը ամբողջովին բացասական պահ է և նրա, և ակումբի համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0