TotalFootball.am


26.02.20 15:33

Վենգեր. ««Արսենալը» պատրաստել է Գնաբրիին, իսկ «Բավարիան» փախցրել է նրան»


Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Սերժ Գնաբրիի ցուցադրած խաղի մասին:

Գերմանացին «Բավարիայի» կազմում դուբլ գրանցեց «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում:

«Այդ տղան չունի հնարավորությունների սահմանափակում: Բանն այն է, որ նա պատրաստ է դժվարությունների: Գնաբրին ունի արագություն, ուժ, տեխնիկա, խելք, սակայն շատ հաճախ փնտրում է հեշտ տարբերակ: Դա էր նրա խնդիրը:

Ես նրան ուղարկեցի «Վեսթ Բրոմվիչ», սակայն դա չաշխատեց: Եթե անկեղծ, ինձ թվում է, որ մենք նրա հետ ունեինք համաձայնություն, սակայն «Բավարիան» պարզապես փախցրեց նրան «Վերդերից»:

Գնաբրին լավ էր խաղում, մենք պատրաստել էինք նրան ու ցանկանում էինք նոր պայմանագիր կնքել, նախկին պայմանագիրն ավարտվում էր ու կարծում էինք, որ նա կմնա»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN SPorts-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0