TotalFootball.am


28.02.20 11:30

Լուչեսկու. «Մխիթարյանն իմ մարզած ամենաուժեղ ֆուտբոլիստն է»


«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում խոստովանել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր իր մարզած լավագույն ֆուտբոլիստն է: 

«Հենրիխը շատ խելացի է: Երբ նրա առջև տարածություն կա, նրան կանգնեցնելն անհնար է: Հենրիխն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին մարզել եմ: Եվ չմոռանանք, որ իմ թիմում խաղացել են Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանդինյոն, բայց Հենրիխը յուրահատուկ էր

Նրա իդեալականա խաղային դի՞րքը. հարձակողական ոճի կիսապաշտպան: Սկզբում ես նրան օգտագործում էի հենակետային գոտում, բայց արագ հասկացո, որ նա հարձակման գծում է ավելի օգտակար: Դրանից հետո նա 25 գոլ խեց: Նրան տարածություն է հարկավոր խաղադաշտում: Նա չեմպիոն է, ափսոս, որ վնասվածքներն են խանգարում»,- ասել է Լուչեսկուն: 

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-13 թթ. ընթացքում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0