TotalFootball.am


22.03.20 19:06

Մանչինի. «Կորոնավիրուսի պատճառով մահացել է իմ մանկության ընկերը»


Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իր մանկության ընկերը մահացել է կորոնավիրուսի պատճառով: 

«Քույրս զանգահարեց ինձ և ասաց, որ կորոնավիրուսի պատճառով մահացել է իմ մանկության ընկերը: Մենք միասին ֆուտբոլ էինք խաղում, երբ փոքր էինք: Նա իմ հարազատ քաղաքում՝ Ջեզիում, կամավոր էր բժշկական կենտրոնում: Ես անհանգստանում եմ իմ ծնողների համար, որոնք նույնպես բնակվում են Ջեզիում: Նրանց հետ ամեն ինչ կարգին է: Չնայած ստեղծված իրավիճակին, նույնիսկ չեմ մտածում Իտալիայից հեռանալու մասին: Ես ինձ այստեղ ապահով եմ զգում եմ լիովին վստահում եմ բժիշկներին, որոնք հերոսական աշխատանք են կատարում»,- Մանչինիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0