Իսպանական «Ալմերիան» 1.2 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը սկզբից որոշել էր 500 հազար եվրո հատկացնել, բայց հետագայում ավելացրել է այդ թիվը ևս 700 հազար եվրոյով: Դրանից 300 հազար եվրոն կուղղվի կարիքավորներին սննունդ գնելուն, 200 հազարը՝ բժիշկներին անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելուն, 100-ական հազար էլ կհատկացվի գործազուրկներին և կամավորներին, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ:
2019 թվականի հունիսին «Ալմերիան» ձեռք է բերել Սաուդյան Արաբիայի բիզնեսմեն Տուրկի ալ Շեյխը: