TotalFootball.am


22.03.20 21:16

Իտալացի լրագրող. «Ինչո՞ւ են ֆուտբոլիստներն առաջնահերթ Իտալիայի ղեկավարության համար»


Իտալացի լրագրողուհի Սելվաջիա Լուկարելին քննադատել է Իտալիայի իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարում ֆուտբոլիստներին առաջնահերթություն տալու համար: 

«Ես բացատրություն եմ պահանջում, թե ինչո՞ւ մահացող մարդկանց չի կարելի աջակցություն ցուցաբերել, իսկ Դիբալային և իր ընկերուհուն կարելի է: Ինչո՞ւ են ֆուտբոլիստներն առաջնահերթ: 

Այս հարցում տարբերություն պետք է չլինի: Դա ինձ շատ է զայրացնում: Մի՞թե հնարավոր չէ դիտարկել այն տարբերակը, որ ֆուտբոլիստները թեստը հանձնեն ոչ թե պետական, այլ մասնավոր հիվանդանոցներում: 

Պետական բուժ հաստատությունները չպետք է այդ միջոցներն ուղղեն այն մարդկանց համար, որոնց մոտ ախտանիշներ չկան: 

Դիբալան «Յուվենտուսի» շնորհիվ մասնավոր կլինիկայում է, իսկ օրինակ՝ լրագրողները հասարակ հիվանդանոցում են: Այսպես չի կարող շարունակվել: Պետք է հստակություն լինի: Կամ բոլորին, կամ ոչ մեկին»,- Լուկարելիի խոսքն է մեջբերել Corriere dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0