TotalFootball.am


22.03.20 21:26

Յովիչի հայր. «Թող որդուս բանտ ուղարկեն, բայց եթե նա մեղավոր է»


«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի հայրը՝ Միլան Յովիչը, խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը խախտել էր կարանտինն ու մեկնել Սերբիա՝ ընկերուհու ծննդյան տարեդարձին, ինչի համար քննադատության էր արժանացել: 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ սպառնացել էր, որ եթե Յովիչը նորից խախտի կարանտինի ռեժիմը, ապա նրան կազատազրկեն: 

«Լուկան երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, երկուսն էլ բացասական են եղել: Այդ պատճառով էլ նա որոշել է վերադառնալ Սերբիա: Հիմա նրան որպես հանցագործ են ներկայացնում: 

Եթե նա պետք է բանտ նստի, ապա թող նրան ուղարկեն այնտեղ: Ես համաձայն եմ Սերբիայի նախագահի և վարչապետի հետ, բայց միայն այն դեպքում, եթե Լուկան իսկապես մեղավոր է: 

Ես կողմ կլինեի այդ որոշմանը, եթե իմ որդին ինչ-որ հիմար քայլ արած լիներ, բայց նա ժամանելու օրվանից հետո մնացել է Բելգրադի իր տանը: 

Յովիչի ընկերուհի Սոֆիան հղի է և նա չէր կարող ծննդյան տարեդարձը նշել: Այն լուսանկարները, որտեղ Լուկան զվարճանում է, արվել են մի քանի ամիս առաջ Իսպանիայում»,- Միլան Յովիչի խոսքն է մեջբերել Puls Online-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0