TotalFootball.am


22.03.20 23:16

Իգուայինի եղբայր. «Գոնսալոն չի փախել Արգենտինա, մեր մայրը քաղցկեղ ունի և մենք հարգանք ենք պահանջում»


«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինի եղբայրը՝ Նիկոլան, պատասխանել է եղբոր հասցեին հնչող քննադատություններին: Հիշեցնենք, որ Իգուայինը, չնայած կարանտինին, մեկնել էր Արգենտինա: 

«Մեր մայրը, ինչպես և աշխարհում բազմաթիվ մարդիկ, պայքարում են քաղցկեղի դեմ: Այդ քննադատները չեն կարող անհանգստանալ մեր մոր առողջական վիճակի համար և նրանք պարզապես ուզում են շահարկել եղբորս անունը: 

Իմ եղբայրը մեկնել է Արգենտինա ակումբի թույլտվությամբ և հաստատող փաստաթղով, որ նա կորոնավիրուսով վարակված չէ: 

Ինչպես ցանկացած այլ քաղաքացի իմ եղբայրը նույնպես կարանտինն անցկացնում է Արգենտինայում: Նա չի փախել, պա՞րզ է: Նա պետք է մեր մոր կողքը լինի այս ծանր շրջանում: Մենք հարգանք ենք պահանջում: 

Ավելի լավ է կենտրոնանալ ավելի կարևոր հարցերի վրա: Շնորհակալություն»,- գրել է Նիկոլա Իգուայինը Facebook-ի իր էջում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0