TotalFootball.am


24.03.20 16:01

Սարգիս Ադամյան. «Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում»


Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցվել են: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականում շատ են արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է շարք, որում հերթով կանդրադառնա մեր ընտրանու ֆուտբոլիստներին՝ հետաքրքրվելով՝ ինչպես են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն անդրադարձել նրանց բնականոն կյանքի վրա: Առաջինը այս թեմայով խոսել է գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը. 

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս: Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր, է մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի: Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և մեզ կդրսևորենք մեր լավագույն կողմերը»,- Ադամյանի խոսքն է մեջբերել ՀՖՖ պաշտոնական կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0