«Տոտենհեմի» կոլումբիացի պաշտպան Դավինսոն Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբները կարող են փոխանակում կատարել:
Հակառակ ուղղությամբ կտեղափոխվի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն: Հաղորդվում է, որ Միլիտաոյին ցանկանում է ձեռք բերել անձամբ Ժոզե Մոուրինյուն:
Միևնույն ժամանակ, «Ռեալը» հիասթափված է Միլիտաոյի խաղից և կարող է բաժանվել նրանից: