TotalFootball.am


25.03.20 22:04

Բերգամոյի քաղաքապետ. ««Ատալանտա»-«Վալենսիա» խաղը բիոլոգիական ռումբ էր»


Իտալական Բերգամո քաղաքի քաղաքապետ Ջորջիո Գորին կարծում է, որ «Ատալանտա»-«Վալենսիա» խաղը դարձել է Իտալիայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախը: 

«Այս խաղը բիոլոգիական ռումբի ազդեցություն է թողել: Այդ ընթացքում մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Առաջին դեպքն Իտալիայում գրանցվել է փետրվարի 23-ին: Եթե այդ օրերին վիրուսն արդեն տարածվում էր, որ այն 40 հազար երկրպագուները, որոնք եկել էին «Սան Սիրո», արդեն կարող էին վարակված լինել: Ոչ ոք չէր հասկանում, որ վիրուսն արդեն մեր մեջ է: Շատերն էին դիտում խաղը ընկերների հետ և հենց այդ օրն էլ վիրուսը տարածվել է»,- Գորիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0