TotalFootball.am


26.03.20 17:58

«Ռոնալդուն ասաց՝ մոր մոտ է գնում, իսկ հետո արևայրուք էր ընդունում լողավազանում». «Յուվենտուսի» նախկին նախագահ


«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովաննի Կոբոլլի Ջիլյին քննադատել է թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին, ովքեր կորոնավիրուսի համաճարակի օրերին լքել են Իտալիան:

«Հիմա հեշտ է քննադատելը, բայց ես չեմ հասկանում՝ ինչու են այդ ֆուտբոլիստները լքել Իտալիան: Եթե խոսենք նրանց վերադարձի մասին՝ հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կլինի: Նրանց համար հեշտ չի լինելու վերսկսել մարզումները, քանի որ ստիպված են լինելու 14-օրյա կարանտին անցնել: «Յուվենտուսի» համար ավելի բարդացավ, երբ Ռոնալդուն եկավ ու ասաց, որ մեկնում է մոր մոտ, իսկ հետո նա ցուցադրում է ինքն իրեն՝ լողավազանի կողքին արևայրուք ընդունած: Հետո Իգուայինը նույնպես մեկնեց մոր մոտ», - նախկին պաշտոնյայի խոսքերն է մեջբերել TuttoJuve-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0