TotalFootball.am


27.03.20 04:25

Մանուել Նոյերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում


«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է հեռանալ թիմից: 

34-ամյա դարպասապահը չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ նոր պայմանագրի հարցում: Այս մասին հայտնում է Bild-ը: 

Ըստ աղբյուրի՝ Նոյերը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել, իսկ մյունխենյան ակումբը չի պատրաստվում 34 տարեկան ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել: 

Հաղորդվում է, որ այս իրավիճակից կարող է օգտվել «Չելսին» և առաջարկ անել գերմանացի դարպասապահին, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին: 

Նշվում է, որ Նոյերին ցանկանում է իր թիմում տեսնել անձամբ Ֆրենկ Լեմպարդը: Վերջինս չի վստահում թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային և պատրաստ է բաժանվել նրանից: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0