TotalFootball.am


29.03.20 15:09

Չավին «Բարսելոնային» խորհուրդ է տվել ձեռք բերել Բունդեսլիգայի երկու ֆուտբոլիստի


«Բարսելոնայի» նախկին ավագ Չավի Էռնանդեսը խորհուրդ է տվել կատալոնական ակումբին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին և Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրիին: 

««Բարսելոնան» հիանալի կազմ ունի: Աշխարհի լավագույն դարպասապահը՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Ժորդի Ալբան աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Ժերար Պիկեն ամենալավն է խաղում պաշտպանության կենտրոնում, իսկ Սերխիո Բուսկետսը լավագույն հենակետային կիսապաշտպանն է: Լեո Մեսսին պարզապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Բացի այդ,  կան նաև Լուիս Սուարեսը, Ֆրենկի Դե Յոնգը, Արտուրը: 

Չգիտեմ՝ Նեյմարին վերադարձնելը լավ տարբերակ է, թե ոչ, բայց եթե խոսենք ֆուտբոլային որակների մասին, ապա «Բարսելոնան» վինգերների կարիք ունի: Ես խորհուրդ կտայի ձեռք բերել Ջեյդոն Սանչոյին և Սերժ Գնաբրիին»,- Չավիի խոսքն է մեջբերել La Vanguardia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0