TotalFootball.am


30.03.20 18:19

[ՎԻԴԵՈ] Պրոմեսը խախտել է կարանտինն ու ֆուտբոլ խաղացել ընկերների հետ


«Այաքսի» վինգեր Կուինսի Պրոմեսը խախտել է կարանտինի ռեժիմը: 

Պրոմեսը «Գրոնինգենի» հարձակվող Դեյշոն Ռեդանի և 10 մարդկանց հետ ֆուտբոլ է խաղացել ամստերդամյան խաղահրապարակներից մեկում, չնայած նրան, որ երկրի իշխանությունները հորդորել էին խմբերով չհավաքվել դրսում: 

Տեսանյութը հրապարակվել է Snapchat-ում: 

Ակումբները նույնպես անդրադարձել են այս թեմային: 

«Մենք կքննարկենք այս հարցը Պրոմեսի հետ, բայց դա կմնա մեր թիմի ներսում»,- ասել է «Այաքսի» մամուլի քարտուղարը: 

«Սա այն չէ, ինչի մասին մենք պայմանավորվել էինք: Կարծում եմ՝ պետք է սկզբից լսել Ռեդանի տեսակետը, չնայած իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ: 

Ես նույնիսկ պատրաստվում եմ զանգահարել մարզչին, որպեսզի քննարկենք մեր ապագա քայլերը»,- ասել է «Գրոնինգենի» տեխնիկական տնօրեն Մարլ-Յան Ֆլեդդերուսը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0