TotalFootball.am


31.03.20 00:24

Բարտոմեու. «Մեսսին առաջին իսկ օրվանից կողմ էր աշխատավարձերի կրճատմանը»


«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն խոսել է ակումբի կիրառած միջոցների՝ աշխատավարձերի կրճատման վերաբերյալ: 

«Աշխատավարձերի կրճատումն անհրաժեշտ էր, սակայն ակումբը խնդիրների չի բախվել: 

Մեսսին առաջին իսկ օրվանից ասում էր, որ պետք է կրճատել աշխատավարձերը: 

Այն, որ ֆուտբոլիստները տվել են իրենց համաձայնությունն ապացուցում է, որ նրանք հավատարիմ են ակումբին: 

Մենք անպատասխանատու ղեկավարներ կլինեինք, եթե չգնայինք նման քայլերի: Այս քայլերն անհրաժեշտ են ակումբը պաշտպանելու համար, սակայն մենք ոչ մի բան ռիսկի տակ չենք դրել: Սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, որը շարունակում է ընդլայնվել և աճել»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Diario Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0