TotalFootball.am


31.03.20 04:18

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանը կչեղարկվի, եթե մինչև նշանակված օրը չստացվի վերսկսել խաղերը


Լա Լիգան առաջնությունը վերսկսելու մի քանի տարբերակներ է դիտարկում: Հիշեցնենք, որ խաղերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: 

Այսօրվա դրությամբ, քիչ հավանական է, որ առաջնությունը կվերսկսվի ապրիլի-մայիսին: 

Լիգան նախատեսում է խաղերն անցկացնել ամռանը, սակայն եթե մինչև հունիսի 27-ը առաջնությունը չվերսկսվի, ապա այն, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի: 

«Եթե մինչև հունիսի 27-ը երկրում կյանքը վերադառնա իր բնականոն հունին, ապա ֆուտբոլն ամենաքիչը կհուզի մարդկանց»,- ասել է Լա Լիգայի ակումբներից մեկի նախագահը: 

Եվս մեկ տարբերակ է քննարկվում ըստ որի, խաղերը կանցկացվեն 4-5 շաբաթվա ընթացքում և թիմերը 7 օրում 3-ական խաղ կունենան: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0