TotalFootball.am


31.03.20 16:10

«Լացիոյի» տնօրեն. «Մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել մահացածների և երկրպագուների հանդեպ ունեցած հարգանքից ելնելով»


«Լացիոյի» սպորտային տնօրեն Իգլի Տարեն հայտարարել է, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել: 

«Մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել մահացածների և երկրպագուների հանդեպ հարգանքից ելնելով: Դեռ շատ վաղ է, որպեսզի մրցաշրջանը չեղարկելու որոշում ընդունենք, քանի որ վարակվածների թիվը զգալիորեն նվազել է: Անարդար կլինի մրցաշրջանը չեղարկելը: 

Որքա՞ն դժվար էին այս շաաթները: Դրանք սարսափելի էին: Հիմա մեր կյանքը նման է սարսափ ֆիլմի: Սկզբում ոչ ոք նշանակություն չտվեց այս վիրուսին, բոլորը կորոնավիրուսը համեմատում էին էբոլայի հետ: Բայց իրավիճակը փոխվեց, երբ տեսան Իտալիայում վարակվածների քանակը: 

Հիմա խոսքը պատերազմի մասին է: Երբ տեսնում ես զինվորական բեռնատարներ, որոնք լցված են դիակներով, ապա կորցնում ես խոսելուդ ունակությունը: Ցավոք սրտի ամեն օր մահացածների քանակն ավելի սարսափելի է դառնում: Սա աղետ է ամբողջ երկրի համար»,- Տարեի խոսքն է մեջբերել Sport1.de-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0