TotalFootball.am


01.04.20 17:58

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանի ապագայի վերաբերյալ


ՈՒԵՖԱ-ն օնլայն քննարկում է ունեցել 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հետ, որտեղ քննարկվել են ընթացիկ մրցաշրջանի հնարավոր ավարտի տարբերակները: 

Որոշվել է, որ ընթացիկ մրցաշրջանի ներքին առաջնությունները պետք է ավարտին հասնցել: Դա կարող է արվել նույնիսկ մյուս մրցաշրջանի հաշվին, որը կկրճատվի: 

ՈՒԵՖԱ-ն պատրաստ է օգնել բոլոր ֆեդերացիաներին, որպեսզի փրկի ընթացիկ մրցաշրջանը: 

Ասոցիացիաներն իրավունք կունենան ինքնուրույն որոշել իրենց առաջնությունների ապագան: Միակ պայմանն այն է, որ ֆեդերացիաները նշված ժամկետում ՈՒԵՖԱ-ին ներկայացնեն այն ակումբների ցանկը, որոնք մասնակցելու են եվրագավաթներին հաջորդ մրցաշրջանում: 

Քննարկվում է նաև հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը: 

Մյուս մրցաշրջանը մեծ հավանականությամբ խիտ գրաֆիկ կունենա, սակայն խաղերի քանակը չպետք է կրճատվի: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0