TotalFootball.am


05.04.20 15:51

«Սիթին» կարող է տուգանել Ուոկերին, որը մարմնամաճառ էր կանչել տուն


«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոկերը նախորդ շաբաթ երկու մարմնավաճառի էր հրավիրել իր տուն: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

Ֆուտբոլիստը կարանտինում գտնվելու ընթացքում ընկերոջ հետ երկու մարմնավաճառի է հրավիրել վարձակալակած տուն՝ 8 հազար ֆունտ ստեռլինգով: Հատկանշական է, որ դրանից առաջ Ուոկերը կոչ էր արել մարդկանց տանը մնալ և պահպանել կարանտինի կանոնները: 

Հաղորդվում է, որ 23:00-ին երկու մարմնավաճառ եկել են վերոնշյալ տուն և հեռացել 02:00-ին, որի համար Ուոկերն ու ընկերը վճարել են 2200 ֆունտ: 

Ուոկերը ներողություն է խնդրել իր արարքների համար. «Հասկանում եմ, որ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և պատասխանատվություն եմ կրում, ինչպես նաև օրինակ եմ ծառայում շատերի համար: Այդ պատճառով, ցանկանում եմ ներողություն խնդրել»,- ասել է Ուոկերը: 

«Մանչեսթեր Սիթին» նույնպես հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ ներքին հետաքննություն կանցկացնի: Ֆուտբոլիստին կարող են տուգանել: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0