TotalFootball.am


06.04.20 18:10

The Athletic. ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը


ՖԻՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը: Այս մասին հայտնում է The Athletic-ը: 

Ըստ աղբյուրի՝ այս որոշման շնորհիվ ազգային ֆեդերացիաները կկարողանան ինքնակամ ընտրել, թե ինչ ճանապարհով կավարտեն իրենց առաջնությունները: Բացի այդ, դա թույլ կտա խուսափել առաջնությունները չեղարկելու մտքից: 

ՖԻՖԱ-ն նաև ցանկանում է երկարաձգել տրանսֆերային պատուհանի ժամկետները, ինչպես նաև թույլ տալ ակումբներին երկարաձգել պայմանագրերի ժամկետները, որոնք ավարտվում են 2020 թվականի ամռանը: 

Նշվում է, որ այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի 48 ժամվա ընթացքում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0