TotalFootball.am


10.04.20 14:41

Տիգրան Բարսեղյան. «Հիմա մարզվել են սովորեցնում նրանք, որոնք չգիտեն՝ ինչպես է գրվում "тренажерка" բառը»


Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Instagram-ում պատասխանել է ղազախական ակումբի երկրպագուների հարցերին: 

Ինչո՞վ է զբաղվում կարանտինի ընթացքում 

- Սիրում եմ մուլտֆիլմեր դիտել, սերիալներ չեմ նայում: Բայց դիտում եմ ֆիլմեր, կարող եմ օրական 10 ժամ դրան տրամադրել: YouTube-ում միայն երաժշտություն եմ լսում: Երբեմն ամերիկյան պրանկեր եմ դիտում: Այնտեղ հայ է մասնակցում: Հիմա ոչինչ չկա անելու: Ուզում եմ կիթառ նվագել սովորել, ինչպես նաև բոքսով զբաղվել: Հիմա անհնար է պարզապես մտնել Instagram, քանի որ նրանք, որոնք չգիտեին, թե ինչպես է գրվում «тренажерка» (մարզասրահ,- խմբ.) բառը, այսօր արդեն սովորեցնում են, թե ինչպես է պետք մարզվել: Նրանք, որոնք չգիտեին, թե ինչպես է պետք ձվածեղ պատրաստել, դառնում են շեֆ-խոհարարներ: 

Մյուս կողմից էլ դա լավ է, քանի որ կարանտինը շատերի օգտին եղավ: 

Ֆուտբոլի հանդեպ սերը

- Հայրս ֆուտբոլիստ է եղել, այդ պատչառով էլ ես այլ տարբերակ չունեի (ծիծաղում է,- խմբ.): Արդեն 5 տարեկանից պրոֆեսիոնալ ֆուտբոլով էի զբաղվում: 

Ֆուտբոլիստ չդառնալու դեպքում... 

- Եթե ծնվեի ԱՄՆ-ում, ապա վստահ եմ, որ կդառնայի UFC-ի մարտիկ կամ ամերիկյան ֆուտբոլ կխաղայի: 

Ղազախստանում ադապտացիայի մասին

- Ես այստեղ եղել եմ նախկինում՝ հավաքականի հետ: Հեշտ է հարմարվելը, երբ լեզու գիտես: Այստեղ նաև շատ հայեր կան: Ես ինձ այստեղ լեգիոներ չեմ զգացել: 

Հայկական ավանդական խորաված պատրաստելու մասին 

- Այո, Կիզիլորդում  մենք շատ էինք պատրաստում: Հիմա ավելի շատ բան եմ սովորել: Ես այստեղ ամեն ինչ էլ պատրաստում եմ և բարեբախտաբար, դեռ ոչ ոք չի թունավորվել (ծիծաղում է,- խմբ.): 

Նախընտրած երաժշտությունը 

- Ամերիկյան ռեփ, սերբական և հայկական երգեր: Ռուսականներից լսում եմ Blacstar և Եգոր Կրիդ: Չեմ սիրում միայն ռոքը, քանի որ չեմ հասկանում այն, սակայն չեմ ասում, որ ռոքը վատն է: 

Սիրելի դերասանի մասին 

- Ֆրունզիկ Մկրտչյան: Երբ դիտում ես նրա ֆիլերը, անհնար է նրան չսիրելը: 

Մարդկանց մեջ ամենակարևոր հատկանիշը

- Հավատարմությունը: 

Լեզուների մասին

- Գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, մակեդոներեն, սերբերեն, բուլղարերեն և մի քիչ էլ խորվաթերեն: Սլավոնական լեզուները շատ նման են: 

Քոբի Բրայանթի մահվան մասին 

- Ես ներկա եմ եղել Քոբի Բրայանթի վերջին խաղին: Այդ օրը կողքիս նստած էր Անտուան Գրիզմանը: Քոբիի մահը, դա, իհարկե, իհարկե ցավալի էր: Մենք այդ ժամանակ Պորտուգալիայում հավաք էինք անցկացնում: Սկզբում չէի հավատում, զանգահարեցի ԱՄՆ-ի իմ ընկերներին և ճշտեցի: Հաջորդ օրը ես խնդրեցի մարզչին մարզումը սկսել մեկ րոպե լռությամբ: Ես տեսել էի Շաքիլ Օնիլի արցունքները, ես նույնպես քիչ էր մնում լավ լինեի: Բրայանթը գեղեցիկ կյանք է ունեցել: Ավելի լավ է ապրել այդպես, քան անիմաստ և 100 տարի: Ես նույնիսկ մարզակոշիկներ եմ պատվիրել Քոբիի նկարով և երբ մրցաշրջանը վերսկսվի, կխաղավ դրանցով»,- Բարսեղյանի խոսքն է մեջբերել KazFootball-ը: 

 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0