TotalFootball.am


20.05.20 08:08

Անգլիական ակումբում կորոնավիրուսի 3 դեպք կա. ֆուտբոլիստները հրաժարվում են մարզվել


Անգլիական «Ուոթֆորդի» երեք ներկայացուցչի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնստայնը: 

Վարակվածների թվում են երկու աշխատակից և մեկ ֆուտբոլիստ: Նրանք 7 օրով կմեկուսացվեն: 

Այս դեպքից հետո «Ուոթֆորդի» ֆուտբոլիստներից շատերը հրաժարվել են վերսկսել մարզումները և որոշել են այսօրվա մարզմանը չներկայանալ: 

Ըստ ԱՊԼ-ի՝ մրցաշրջանը վերսկսելու կանոնակարգի՝ ակումբները չեն կարող ֆուտբոլիստներին ստիպել վերադառնալ մարզումներին, եթե նրանք վախենում են իրենց առողջության համար: 

Հաղորդվում է, որ թիմի առաջատար Տրոյ Դինին այն ֆուտբոլիստների թվում է, որոնք հրաժարվում են վերսկսել մարզումները: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0