TotalFootball.am


20.05.20 08:26

Բունդեսլիգայի օրինակով. Ա Սերիայում կորոնավիրուսի դեպք գրանցվելու դեպքում կմեկուսացվի միայն վարակակիրը


Իտալիայում թույլատրել են Ա Սերիայի թիմերին վերսկսել թիմային մարզումները: Այս մասին հայտնում է Football Italia-ն: 

Ըստ աղբյուրի՝ հաստատվել է բժշկական կանոնակարգի նոր ֆորմատը, որը էական փոփոխության է ենթարկվել: 

Ա Սերիայի ակումբները դեմ էին նախկինում սահմանված կարգին, ըստ որի՝ եթե թիմերից մեկի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվում, ապա ամբողջ թիմը մեկուսացվում է 15 օրով: 

Նոր կանոնակարգով՝ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստին կմեկուսացնեն, իսկ թիմի մնացած ֆուտբոլիստները կշարունակեն մարզվել՝ ուժեղացված կարգով թեստավորում անցնելու պայմանով: 

Ավելի վաղ Իտալիայում սպորտային միջոցառումներ անցկացնելու արգելքը երկարաձգել էին մինչև հունիսի 14-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0