TotalFootball.am


20.05.20 09:07

Ռոուզ. «Մարդկանց զվարճանքի համար ես կարող եմ վտանգի տակ դնել իմ առողջությունը»


«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Նյուքասլում», խոսել է մրցաշրջանը վերսկսելու հնարավորության մասին: 

«Ես շատ եմ ուզում նորից ֆուտբոլ խաղալ: Հասկանում եմ, որ պանդեմիայի շրջանում շատ մարդիկ ավելի վատ վիճակում են, քան ես և այդ պատճառով էլ չեմ ցանկանում բողոքել: 

Բայց մարդիկ առաջարկում են մեզ վերսկսել խաղերը: Տպավորություն է, որ մենք փորձարարական ճագարներ ենք: Մտածում են կվերադառնանք այս փուլում, որպեսզի տեսնեն, թե ինչ կստացվի մեր մոտ: 

Սկզբունքորեն ես կարող եմ վտանգի տակ դնել առողջությունս մարդկանց զվարճանքի համար: Բայց, անկեղծ ասած, չէի ցանկանա դրան մասնակցել»,- Ռոուզի խոսքն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0