TotalFootball.am


20.05.20 09:18

Կապելո. «Ռոնալդոն ամենատաղանդավորն էր, բայց նա միշտ խնդիրներ էր առաջացնում»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է բրազիլացի Ռոնալդոյի մասին: 

«Ռոնալդոն իմ մարզած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր: Բայց միևնույն ժամանակ, նա ամենաշատ խնդիրներն էր ստեղծում հանդերձարանում: Նա երեկույթներ էր կազմակերպում, անում էր այն, ինչ ուզում էր: 

Մի անգամ վան Նիստելռոյն ասաց ինձ. «Միստր, հանդերձարանում ալկոհոլի հոտ է տարածվել»: 

Ռոնալդոն տեղափոխվեց «Միլան» և մենք սկսեցինք հաղթել: Բայց, եթե խոսենք տաղանդի մասին, ապա նա մեծագույն խաղացող էր, անկասկած»,- Կապելոյի խոսքն է մեջբերել Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացի Ռոնալդոն «արքայական» ակումբում հանդես է եկել 2002-07 թվականների ընթացքում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0