TotalFootball.am


20.05.20 10:19

Վերադարձած Բունդեսլիգա. քիչ պայքար և դրիբլինգ, սակայն հաղթահարած գրեթե նույնքան տարածություն


Նախորդ հանգստյան օրերին Բունդեսլիգան 2 ամիս տևած դադարից հետո վերսկսվեց: 

Ֆուտբոլիստներն ավելի քիչ էին պայքարի մեջ մտնում գնդակի խլելու համար, քան մինչև պանդեմիան կայացած խաղերում: Քիչ էին փորձում դրիբլինգ դիմել, սակայն վազել էին գրեթե նույն տարածությունը, ինչ նախկինում: 

Schalke's Rabbi Matondo (left) slides in on Borussia Dortmund defender Achraf Hakimi

Այսքանից հետո հարց է առաջանում՝ արդյոք ֆուտբոլիստները վախենո՞ւմ են ֆիզիկական կոնտակտի մեջ մտնել մրցակցի հետ: 

Բունդեսլիգայի ֆուտբոլիստները 26-րդ տուրում միջինը 3 անգամ ավելի քիչ են գնդակ խլելու փորձ կատարել, քան մինչև պանդեմիան անցկացրած խաղերում: 

Ֆուտբոլիստները նաև միջինը 10-ով ավելի քիչ են փորձել դրիբլինգի դիմել, ինչը թույլ է տալիս մտածել, որ խաղացողները դեռևս վախենում են ֆիզիկական կոնտակտի մեջ մտնել մրցակցի հետ: 

Բունդեսլիգան լրջորեն պատրաստվել էր մրցաշրջանի վերսկսմանը՝ հստակեցնելով բժշկական կանոնակարգը: Ֆուտբոլիստներին հրահանգված է առավելագույնս հետևել կանոններին և փորձել տարածություն պահել այն տեղերում, որտեղ հնարավոր է: 

Alphonso Davies (right) dribbles during Bayern Munich's win over Union Berlin on Saturday

Առաջին իսկ կայացած տուրում Բունդեսլիգայի ֆուտբոլիստները միջինը 30.5 անգամ են փորձել գնդակ խլել՝ նախկին 33-ի համեմատ: 

Նրանք նաև մեկ խաղում միջինը 29 անգամ են դրիբլինգի դիմել՝ նախկին 38.5-ի համեմատ: 

Կա նաև հակառակ պատկերը՝ ի դեմս Մյունխենի «Բավարիայի», որի ֆուտբոլիստներն ավելի շատ են օդային պայքարի մեջ մտել՝ 71, նախկին 68.3-ի փոխարեն: 

Bayern Munich forward Thomas Muller sprints for the ball during his side's first game back

Շատ էր խոսվում, որ երկու ամիս դադարից հետո ֆուտբոլիստները դժվար գտնվեին ֆիզիկական օպտիմալ մարզավիճակում: Սակայն տնային անհատական մարզումները համադրելով վերջերս վերսկսված թիմային մարզումների հետ, բավարար էին գերմանական թիմերի խաղացողների համար, որպեսզի վերադառնային համապատասխան մարզավիճակի: 

Այս տուրում յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստները միջինը 230.1 կմ տարածություն են հաղթահարել, իսկ մինչև պանդեմիան այդ թիմը 231.7 կմ էր: 

26-րդ տուրում մեկ հանդիպման ընթացքում միջինը 436.2 արագացում են կատարել ֆուտբոլիստները, որը շատ չնչին է տարբերվում մինչև պանդեմիան գրանցված տվյալից՝ 440.6: 

Հարվածների առումով նույնպես տարբերություն կա՝ յուրաքանչյուր 90 րոպեի համար 24.6 անգամ՝ նախկին 26.8-ի համեմատ: Իսկ մրցակցի տուգանայինում հպումների քանակը միջինը 44.9-ից նվազել է 39.4-ի: 

Աղբյուր՝ Daily Mail





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0