TotalFootball.am


25.05.20 05:28

Իտալիայի սպորտի նախարարը նշել է, թե երբ կարող է վերսկսվել Ա Սերիան


Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան կարծում է, որ հունիսին հնարավոր կլինի վերսկսել Ա Սերիայի առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով: 

«Մենք դիտարկում ենք մրցաշրջանի վերսկսման երկու հավանական տարբերակ: Կամ հունիսի 13-ին, կամ հունիսին 20-ին: Մրցաշրջանի վերսկսման համար նախատեսված կանոնակարգը պատրաստ է և այն նման է նրա հետ, որը տրված է մարզումների համար: 

Հինգշաբթի մենք կորոշենք, թե երբ կարող ենք խաղալ: Գերմանիայում պայմանավորվել են անվճար ցուցադրել գոլերի տեսանյութեր, համենայնդեպս, նմանատիպ ինչ-որ բան: Իտալիայում նույնպես ես պետք է այս ուղղությամբ ինչ-որ բան մտածել, որպեսզի խուսափենք բարերում մարդկանց կուտակումներից»,- Սպադաֆորայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0