TotalFootball.am


26.05.20 07:08

ԱՊԼ-ի մի քանի ֆուտբոլիստ քնաբեր է օգտագործում ալկոհոլի հետ


Անգլիայում մի քանի ֆուտբոլիստ կարող են կախվածության մեջ լինել քնաբերը ալկոհոլի հետ օգտագործելու համադրությունից: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: 

Մի շարք ֆուտբոլիստներ քնաբեր են օգտագործում, որպեսզի կարողանան քնել հանդիպումներից հետո, սակայն դրանց մեծ իրացումը պատճառ է հանդիսացել, որպեսզի այն կիրառվի ալկոհոլի հետ: 

Հաղորդվում է, որ ալկոհոլի հետ քնաբերի օգտագործումը թմրանյութային էֆեկտ է հաղորդում և ֆուտբոլիստներն  այն շատ են օգտագործում երկույթների ժամանակ: 

«Մինչև կարանտինը կարելի էր ականատես լինել, թե ինչպես են ֆուտբոլիստները գիշերային ակումբներում կամ տնային երեկույթների ժամանակ օգտագործում այդ դեղահաբերը»,- ասել է ֆուտբոլիստներից մեկի գործակալը: 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներից մեկն արդեն դիմել է համապատասխան մարմիններին և օգնություն է խնդրել պայքարելու կախվածության դեմ: Նշվում է նաև, որ նման իրավիճակում կարող է լինել լիգայի աստղային խաղացողներից մեկը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0