TotalFootball.am


03.06.20 14:08

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են աշխատավարձերի նոր կրճատմանը


«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են աշխատավարձերի նոր կրճատմանը: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Ըստ աղբյուրի՝ մայիսի 23-ին ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նորից խնդրել է խաղացողներին հրաժարվել աշխատավարձերի մի մասից, որպեսզի ակումբը կարողանա հաղթահարել ֆինանսական դժվարությունները պանդեմիայի շրջանում: 

Վերջին 3 ամիսներին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները 17 %-ով քիչ աշխատավարձ են ստացել: Դա թույլ է տվել ակումբին այս շրջանում տնտեսել 40 մլն եվրո: 

Ըստ Catalunya Radio-ի տվյալների, «Բարսայի» ֆուտբոլիստները հրաժարվել են ևս մեկ անգամ նման քայլի գնալ, չնայած որ խոսքն այս անգամ գնում էր ավելի համեստ թվի մասին՝ 10 մլն եվրո: 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները դեմ են եղել նույնիսկ այս տարբերակին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0