TotalFootball.am


06.06.20 08:32

4 գործող ֆուտբոլիստ՝ Instagram-ում ամենաշատ վաստակող աստղերի թոփ 10-ում


Buzz Bingon-ն ներկայացրել է Instagram-ում ամենաշատ գումար վաստակող աստղերի ցուցակը: Լավագույն տասնկայում 4 գործող ֆուտբոլիստ է ընդգրկվել՝ Կրիշտիանու Ռոնալդու, Լեո Մեսսի, Նեյմար և Զլատան Իբրահիմովիչը: 

Ցուցակը գլխավորում է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս վերջին 12 ամիսների ընթացքում ընդհանուր 43 գրառումից վաստակել է 41.7 մլն ֆունտ ստեռլինգ: Պորտուգալացի instagram-ի էջում հովանավորչական գրառում ունենալու համար պետք է վճարել 971 հազար ֆունտ ստեռլինգ: 

Հատկանշական է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Instagram-ում 14 մլն ֆունտ ստեռլինգով ավելին է վաստակել, քան «Յուվենտուսում» իր աշխատավարձն է, որը կազմում է 27.1 մլն ֆունտ ստեռլինգ: 

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին, որը նախորդ մեկ տարվա ընթացքում վաստակել է 25.2 մլն ֆունտ ստեռլինգ՝ մեկ գրառման համար 631 հազար: 

Ցանկում երրորդ գործող ֆուտբոլիսը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն է, որը 8-րդ տեղում է 6.7 մլն ֆունտ ստեռլինգով: Լավագույն տասնյակն էլ եզրափակում է «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 6.3 մլն ֆունտ ստեռլինգ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0